«Ի դեպ». Փաշինյանական «բարեփոխումներ» – Yerevan Today

18 Դեկտեմբերի, 2025

Ի դեպ, Փաշինյանի սրտի մի քանի հոգևորականներ, որ միացել են հակաեկեղեցական արշավին, հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգստի ուղարկելու հայտարարություններով։

Այդ ցանկում են բարձրաստիճան հոգևորականներ, որոնց մասին տարիներ ի վեր շրջանառվում են հոգևորականին ոչ վայել  տեղեկություններ՝ կոռուպցիայի, շքեղ ապրելակերպի, կուսակրոնության ուխտը խախտած լինելու և այլն։ Ընդ որում, նույն այն հոգևորականներն են, որոնց դեմ բազմիցս ելույթ են ունեցել այս իշխանության ներկայացուցիչները։

Փաշինյանը եկեղեցու վրա գրոհում է, փաստորեն, այնպիսի հոգևորականներով, որոնք, համաձայն զանազան չհերքված հրապարակումների, առաջինը պետք է լքեն եկեղեցին։

Հատկանշական է, որ Փաշինյանը ոչ միայն եկեղեցին, այլ մնացյալ բոլոր ոլորտները ևս «բարեփոխում» է ներսի վատագույն օրինակներով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment