Լուկաշենկոն Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական օդանավեր գնելու շուրջ

Բաժանորդագրվել

Բելառուսի առաջնորդը նաև մանրամասներ է ներկայացրել «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսը ռուսական ինքնաթիռներ կգնի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ դրանք ձեռք բերելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոն նաև հայտնել է «Բելավիա» ընկերության դեմ պատժամիջոցների չեղարկման մասին ԱՄՆ-ի հետ բանակցություններիմանրամասները:

«Հարգելի՛ պարոնայք ամերիկացիներ, մի հանեք (պատժամիջոցները – խմբ.)։ Մեզ մոտ եթե նախկինում երկու կամ երեք ինքնաթիռներ կանգնած էին օդանավակայանի կայանատեղիում՝ այսօր բոլորը թռչում են, բայց դրանք բավարար չեն: Մենք Պուտինի հետ պայմանավորվել ենք, կգնենք ռուսական ինքնաթիռներ», – ասել է նա։

Ամերիկյան կողմի հետ բանակցություններում Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը բավարար քանակությամբ «Boeing» ինքնաթիռներ ունի, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո ԱՄՆ-ից պահեստամասեր կգնի դրանց համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հանել էր «Բելավիայի» դեմ պատժամիջոցները։ OFAC-ի (Office of Foreign Assets Control, ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում, որը զբաղվում է արտասահմանյան ակտիվների վերահսկողությամբ -խմբ.) կողմից արգելափակված ընկերությունների ցանկից փաստաթղթով հանվել էր EW-301PJ գրանցման համարով «Bombardier Challenger 850» ինքնաթիռը, որն օգտագործում է Բելառուսի կառավարությունը։

Leave a Comment