Փաշինյանական իշխանությունը մի բան շատ լավ կազմակերպված է անում` օգտագործում է ուրացողներին․ Տիգրան Աբրահամյան



Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին, որոնց կոմպրոմատների ներքո, ուժայինների շղթայով բերեցին Էջմիածին և գլխիկոր հետ վերադարձրին:

Փաշինյանական իշխանությունը մի բան շատ լավ կազմակերպված է անում` օգտագործում է ուրացողներին, մինչև վերջ վարկաբեկում և դուրս շպրտում փողոց:

Իրենց հոգևոր ընկերներին և ժողովրդին դավաճանածներն անեծքի, անպատվության և ամոթանքի ներքո գլուխները կախ եկան ու փախան. ավելի ճիշտ` բերին և տարան:

Իսկ հավատավոր ժողովուրդն եկավ, մասնակցեց ժամերգությանը, սատարեց Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հավատարին հոգևորականներին ու թույլ չտվեց, որպեսզի իշխանությունը Մայր Աթոռի նախաձեռնությունը խաթարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment