Ռուսաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ից ավելի ուժեղ. Մարկ Ռյուտե


Միջազգային


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ արեց դաշինքի երկրներին պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը՝ նշելով, որ հակառակ դեպքում կա ռիսկ, որ Ռուսաստանը կդառնա ՆԱՏՕ-ի հնարավորություններից ավելի ուժեղ։

Ռյուտեն այս մասին հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, եթե դաշինքի անդամ երկրները չկարողանան պահպանել ՀՆԱ-ի 5%-ի պաշտպանական ծախսերի մակարդակը, Ռուսաստանը կարող է զգալիորեն մեծացնել իր ռազմական ներուժը առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Ռյուտեն հիշեցրել է, որ այս պարտավորությունը ստանձնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունից հետո, որը հայտարարվել էր Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր կարծիքով, ԱՄՆ նախագահի դիրքորոշման շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել է ավելի ուժեղ, քան երբևէ, և պաշտպանական ծախսերի ավելացման պահանջը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական նվաճումներից մեկն է անվանել։

«Մենք հիմա ավելի ուժեղ ենք, բայց եթե Հաագայում կայացված որոշումները չիրականացվեն, մի քանի տարի անց մենք կարող ենք ավելի թույլ լինել, քան Ռուսաստանը, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում», – հայտարարել է Ռուտտեն։


Leave a Comment