Մայր Աթոռի բակից հոսպիտալացված Տեր Վրթանեսի սիրտը կստենտավորեն – Armenia Today

Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը։

Հայր Զաքարիան մանրամասնել է, որ քիչ հետո կստենտավորեն նրա սիրտը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր վատթարացել էր Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը, որի հետո նա հոսպիտալացվել էր։

Մայր Աթոռում այսօր հավաքվել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները, քաղաքացիները, ինչպես նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ընթացքում իր ելույթում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ:

Leave a Comment