Aurora News | Տեր Վրթանես քահանա Բաղալյանին կստենտավորեն. Հայր Զաքարիա

Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Այս մասին հայտնում է Հայր Զաքարիան։

«Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս: Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Աթոռում վատացել էր տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության խումբը նրան հոսպիտալացրել էր։

Sputnik–ի տեղեկություններով` Էջմիածնից նրան տեղափոխել են երևանյան ԲԿ–ներից մեկը` սրտի ստենտավորում իրականացնելու նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք՝ վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը:

Leave a Comment