Մայր Աթոռը հայապահպանության սյունն է, որը քանդելուց հետո կարող ենք կորցնել Հայաստանը։ Այս մասին Alpha News-ին ասել է Էջմիածնի Մայր տաճար եկած քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ եկել և իրենց աջակցություն են հայտնում եկեղեցուն։
«Ես հույս հունեմ, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի հաջողվի, որովհետև եթե հաջողվի, դա կնշանակի Հայաստանի վերջը։ Այսինքն՝ այն, ինչը ուզում են Ալիևը և մնացած թրքամոլները»,- նշել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պայքարում է թե՛ մեր պատմության, թե՛ լեզվի, թե՛ մեր պատմական հիշողության ու եկեղեցու դեմ։