
«Ինչպես է ստացվում, որ Վեհափառի ձեռքն էիք համբուրում, մեկ էլ հանկարծ հիշեցիք, որ Վեհափառը մեղավոր մարդ է»,- Մայթ աթոռում ժամերգությունից առաջ լրագրողը հարց ուղղեց կարգալույծ եղած նախկին Տեր Արամին, այժմ՝ Ստեփան Ասատրյանին:
«Այն ժամանակ այդքան ինֆորմացիա չունեի: Իսկ հիմա ինֆորմացիան ճշտված է»,- ասաց Ասատրյանը: Թե ով է տվել այդ ինֆորմացիան, նա չբացահայտեց:
«Դուք այս օրերին աջակցում եք վարչապետին, այնինչ մի ժամանակ դուք ձեր էջով նրա նկարը կիսվում էիք ու ոչխար էիք ասում»,- նկատեց լրագրողը:
«Այդ ժամանակ էլ ինֆորմացված չէի: …Ամեն օր սովորում ենք, նոր բաներ ենք իմանում: Ես Մայր աթոռի հացը կերել եմ, հիմա էլ Մայր աթոռի համար եմ այս բանն անում: Չեմ զղջալու, լավ բան անելիս չեն զղջում»,- ասաց կարգալույծը: