«Թրամփի ուղի»․ կայացել է հայ-ամերիկյան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Կայացել է 2025-ի օգոստոսին պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել երկու երկրների միջև ակտիվորեն զարգացող ռազմավարական գործընկերությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանը վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման […]

Leave a Comment