Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանայի ինքնազգացողությունը վատացել է (ՎԻԴԵՈ)

Քահանային Շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց. ՎԻԴԵՈ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանայի ինքնազգացողությունը վատացել է (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել է։


Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեցին Շտապ բուժօգնության բժիշկները։ Նրանք նշեցին, որ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։


Քահանային Շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։


Նշենք, որ այսօր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հավատավորներին կոչ է արվել մասնակցել աղոթքին՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված զավակների և Հայ Եկեղեցու անսասանության համար։


Պատարագից առաջ տասը եպիսկոպոսներ կոչ են արել հոգևորականներին ու հավատավոր ժողովրդին միավորվել՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչ անելու պահանջով։


Նրանք   նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հեռացումը։


Պատարագին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի, հավատացյալների և քաղաքացիական հասարակության անդամների ներկայացուցիչներ: Մայր Տաճարի տարածքում տեղակայվել են աննախադեպ թվով ոստիկաններ:


Բազմությունը բաժանվել է երկու մասի. Մի մասը վանկարկում էր «Վեհափառ», մյուսը՝ «Հեռացե՛ք»։




Leave a Comment