Արման Աբովյանը գրում է. «Եթե իշխանության ներկայացուցիչներից կամ փոքրաթիվ իշխանամետ զանգվածի որևէ մեկից հանկարծ լսեք, որ իրենք իրականում ՀԱԵ-ի «թունդ» հավատացյալ են դարձել քանզի օր ու գիշեր մտածում են Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր, բարոյական և ֆիզիկական «պահպանման» մասին, ապա անմիջապես, ուղիղ նայելով իրենց աչքերին ասեք հետևալ բառերը՝ Ղազանչեցոց, Դադիվանք, Կանաչ Ժամ, Գանձասար… կարծում եմ այդքանից հետո նույնիսկ բանավիճել պետք չի լինի իրենց հետ»: