Սադրիչների համար էլ ենք աղոթում, էդ կնոջ համար էլ, որ ճիշտ ընթացքի մեջ գա․ Գառնիկ Դանիելյան

18 Դեկտեմբերի, 2025

«Անգամ ասպատակությունների ժամանակ նման բան չի եղել։ Երկու օր առաջ Միքայել սրբազանի մոտ էի, հիշեցրեց, որ թուրքական երկու օկուպացիայի ժամանակ անգամ թշնամին միջամտություն չի կատարել Յոթ վերք եկեղեցու ժամերգության, պատարագի կամ որևէ արարողության աշխատանքներում, եկեղեցու զանգերը շարունակել են ղողանջել։ Ընդամենը ընթացքը դադարել է ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Եվ առաջին գործը եղել է զանգերը վերականգնելը»,- Մայր Աթոռի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Թուրքական ու ադրբեջանական մամուլում ցնծության մեջ են, Փաշազադեի սիրտը փառավորվել է»,- ասաց նա և փառք տվեց Տիրոջը, որ հնարավոր եղավ այս փորձությունն էլ հաղթահարել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment