Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 211,783.2 հազար դրամ՝ կապիտալ ծախսերի իրականացման նպատակով։ Միաժամանակ, կատարվում են փոփոխություններ մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման միջոցառումների, ինչպես նաև հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման միջոցառման շրջանակներում օբյեկտների ցանկում՝ 92,692.7 հազար դրամի չափով:
Որոշմամբ նախատեսվում է նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 12 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 69,844.5 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը:
Կրթության ոլորտի գծով որոշմամբ կատարվող կապիտալ ծախսերը կազմում է 166.5 մլն դրամ, որն ուղղված է դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավմանը և դպրոցների գույքով ապահովմանը:
Մշակույթի ոլորտի գծով կատարվող կապիտալ ծախսերը կազմում է 164.8 մլն դրամ, որն ուղղված է հուշարձանների նորոգմանը և վերականգնմանը (այդ թվում՝ հուշարձան հանդիսացող կամուրջների վերականգնման համար գիտանախագծային փաստաթղթերի մշակմանը), թանգարանների, թատրոնների և գրադրանների ենթակառուցվածքների բարելավմանը և թանգարանների գույքով ապահովմանը:
Սպորտի ոլորտի գծով կատարվող կապիտալ ծախսերը կազմում է 7.3 մլն դրամ, որն ուղղված է մեկ մարզադպրոցի ենթակառուցվածքների բարելավմանը։

