Դեկտեմբերի 18-ին ընդունել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային:
Հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները:
Ներկայացրել եմ պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:
Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը:
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։