Կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացումը

Կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացումը

Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է.

Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի մշակույթի տանը հարակից տարածքում պուրակի կառուցման աշխատանքների իրականացման համար նախատեսված 38,000.0 հազար դրամից 2,793.2 հազար դրամը հատկացնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի՝ Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի հարակից այգու բարեկարգման աշխատանքների համար, իսկ 5,876.3 հազար դրամը՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի մանկապարտեզին հարակից տարածքում այգու կառուցման աշխատանքների իրականացման համար:

Լոռու մարզի Փամբակ համայնքի ներհամայնքային ճանապարհի նորոգում, համայնքի ենթակառուցվածքների բարելավում, սեփական ռեսուրսների հզորացում՝ էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերման աշխատանքների իրականացման համար նախատեսված 29,600.0 հազար դրամից 703.8 հազար դրամը կհատկացվի Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի բարեկարգում, հատակի կահավորում ռետինե ծածկով աշխատանքների իրականացման համար:

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Նորարար գրադարան» ծրագրի աշխատանքների իրականացման համար նախատեսված 32,000.0 հազար դրամից 6,833.6 հազար դրամը նախատեսվում է հատկացնել Չարենցավան համայնքում «Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Բջնիում» ծրագրի աշխատանքների իրականացման համար:

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծմ ընդհանուր երկարության ճանապարհների բարեկարգման աշխատանքների իրականացման համար նախատեսված 17,000.0 հազար դրամից 447.6 հազար դրամը կհատկացվի Արենի համայնքի Արփի բնակավայրում խաղահրապարակ-զբոսայգու կառուցման աշխատանքների իրականացման համար:

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա 74 շենքի հարակից տարածքում «Բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում» ծրագրի աշխատանքների իրականացման համար նախատեսված 15,000.0 հազար դրամից 2,946.7 հազ. դրամը կհատկացվի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի հետիոտնային կամրջի կառուցման աշխատանքների իրականացման համար:

Leave a Comment