Դեկտեմբերի 28-ին, հատկապես Հունվարի 6-ին, փորձելու են էլ ավելի կազմակերպված ձևով գրոհել Մայր Աթոռը․ քաղաքագետ

Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ:

Նույնիսկ վարչակարգի ադմինիստրատիվ ռեսուրսները չբավականացրեցին ջարդել ի պաշտպանություն Եկեղեցու հանրության աջակցությունը:

Եկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, մոտիվացված ու գաղափարականացված են: Թշնամի ճամբարը մոտիվացված չէ, գաղափարականացված չէ ու հիմնականում պատանդի կարգավիճակով է մասնակցում Մոլագարի նախաձեռնություններին:

Բայց նրանք չեն նահանջելու, նահանջելու տեղ չունեն էլ: Դեկտեմբերի 28-ին, հատկապես Հունվարի 6-ին, փորձելու են էլ ավելի կազմակերպված ձևով գրոհել Մայր Աթոռը: Մենք պետք է պատրաստ լինենք այդ սադրանքներին:

 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment