2025 թ.-ի անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի արդյունքներով 37 ուսանող կստանա կրթաթոշակ

Հայտնի են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ


ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025 թ.-ի անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա լավագույն առաջադիմություն ունեցող 37 ուսանողներ կստանան դրամական պարգևներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։


Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած 14 ուսանող կստանա 393,500-ական դրամ, երկրորդ տեղի 14 հաղթողները՝ 313,500-ական դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած 9 ուսանողները՝ 233,500-ական դրամ կրթաթոշակ:


Մրցույթին մասնակցել են ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական բուհերի բակալավրիատի 2-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի առաջին կիսամյակն ավարտած ուսանողները:


Ընտրությունն իրականացվել է բնագիտության, հայագիտության, հումանիտար և հասարակական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության, ինչպես նաև մշակույթի ու սպորտի ոլորտներում: Ներբուհական և միջբուհական փուլերով անցկացված մրցույթի հաղթողները որոշվել են ըստ հավաքած առավելագույն միավորների, որտեղ հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, գիտական և հասարակական ակտիվությունը, իսկ որոշ մասնագիտություններում՝ նաև մասնագիտական ձեռքբերումները:


Այս նախաձեռնության հիմնական նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, նպաստել նրանց մասնագիտական աճին և առողջ մրցակցություն ձևավորել բուհական համակարգում:


 


 


 

Leave a Comment