Էջմիածնի Մայր տաճարի մոտ տեղի ունեցող ակցիայի ընթացքում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։ Շտապօգնության խումբը նրան արդեն հոսպիտալացրել է։
Ակցիայի ընթացքում վատացել է նաև լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը. նրան պարեկային մեքենայով տեղափոխել են։