Ուկրաինան ռուսական փողով վերականգնելու ծրագիրը պառակտում է Արևմուտքը: Ըստ «Times»-ի՝ Միացյալ Նահանգները զգուշացրել է Եվրամիությանը՝ բռնագրավված ռուսական ակտիվները պետք է վերադարձվեն: Այդ ակտիվների հարցի քննարկումն այսօր հանվել է ԵՄ գագաթնաժողովի օրակարգից, բայց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծես, չի նահանջում: