Սահմանին բռնություն չկա, բայց գործ ունենք «վատ խաղաղության» հետ։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը։
Լևոն Սարդարյանն ու ՀԿ նախագահը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումների, խաղաղության գործընթացի մասին։
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի համար դիմակայունության ապահովումն առաջնային խնդիր է։ «Հիբրիդային սպառնալիքները կարող են ազդել քաղաքական գործընթացների վրա»,– նշել է բանախոսը։