«Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, միանշանակ, մեր եկեղեցու կանոնական կարգով է լինելու»,- Մայր Աթոռի մոտ լրագրողներին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որ շարժման անդամների հետ ի աջակցություն եկեղեցու և Վեհափառ Հայրապետի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։
Նա նշեց, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, ներեկեղեցական խնդիր է, բայց Հայաստանում բոլոր ապրողները գիտեն, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է, պայքարում է եկեղեցու անկախության դեմ։
«Մեր եկեղեցու արքեպիսկոպոսներից մի քանիսը, որոնք աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից»,- ասաց Կարապետյանը։
Նա վստահ է , որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած, Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» կոչ արած հոգևորականները ճնշումների ներքո են դիմում նման քայլերի։
Կարապետյանն ասաց, որ բախումներն անթույլատրելի են։
Մանրամասն՝ տեսանյութում։