Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ էր։ Այնտեղ էին Փաշինյանին միացած եպիսկոպոսները։ Նրանց շրջապատել էին իրենց համակիրները, որոնք ճանապարհ էին բացում դեպի տաճար և լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ եպիսկոպոսներին՝ նրանց հարցեր ուղղելու։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հավաքված հավատավոր ժողովուրդը «Հուդա», «դավաճան» բացականչություններով դիմավորեց Փաշինյանին միացած եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։
Միաժամանակ, Մայր Աթոռում շարունակվում է Կաթողիկոսի գլխավորությամբ ընթացող ժամերգությունը։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Վեհափառ», հաղորդում է «Փաստինֆոն»: