Համայնքների սուբվենցիոն ծրագրի իրականացմանը 12 մլրդ դրամ կհատկացվի

Համայնքների սուբվենցիոն ծրագրի իրականացմանը 12 մլրդ դրամ կհատկացվի

18 դեկտեմբերի 2025 – 18:44 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը 12 միլիարդ 45 միլիոն դրամի ֆինանսավորում է նախատեսել 169 սուբվենցիոն ծրագրի իրագործման համար, որոնք կիրականացվեն 52 համայնքում։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ծրագրերը նպատակ ունեն զարգացնել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները, հայտնում է Արմենպրեսը։

Դրանք ներառում են փողոցների, այգիների և խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակույթի տների և մանկապարտեզների կառուցում և վերանորոգում, խմելու ջրի և կոյուղու ցանցերի, ոռոգման համակարգերի, գիշերային լուսավորության, գազաֆիկացման աշխատանքներ, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի վերանորոգում՝ կիրառելով էներգախնայողության միջոցառումներ։

Leave a Comment