Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը․ Վեհափառ Հայրապետ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց. հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Մայր Աթոռում։

«Այսօր տագնապային օրեր ենք ապրում` մեր երկիրը գտնվում է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, բայց այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, միասնության ոգին վերականգնելու, եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, շարունակվում են հարձակումները Հայ եկեղեցու հանդեպ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, ցավոք, նաև որոշ մեր հոգևոր եղբայրների միջոցով։ Սակայն հավատավոր մեր ժողովուրդը մնում է աներեր»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

«Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը»,- հավելել է նա։

 

Leave a Comment