Գարեգին Երկրորդը եպիսկոպոսներին հորդորեց վերադառնալ կանոնական դաշտ – Armenia Today

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ժամերգության ընթացքում իր ելույթում նշեց, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորեց սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ:

«Այսօր տագնապալի օրեր ենք ապրում, և այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողականության, միասնության հոգին զորացնելու, հակառակը՝ շարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ: Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, ցավոք նաև մեր երոշ եկեղեցականների միջոցով», – հայտարարեց կաթողիկոսը:

Ըստ նրա՝ այն աղմուկը, որ բարձրացվում է, երբեք չի կարող խաթարել «մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության, մեր եկեղեցու պայծառության համար»:

Մայր Աթոռում այսօր հավաքվել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները, քաղաքացիները, ինչպես նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ:

Leave a Comment