Ադրբեջանի ռազմական դատարանում ընթացքում «դատավարության» ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այլ մանրամասներ դատից չեն հաղորդվում:
Ավելի վաղ Վարդանյանը հեռախոսազրույց էր ունեցել որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, նրան փոխանցել, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն:
Վարդանյանը նշել էր, որ իր ելույթում ընգծելու է, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային:
«Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով», – ասել էր նա:
