18 դեկտեմբերի 2025 – 17:49 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց լաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգևորականների ուղեկցությամբ և զանգերի ղողանջների ներքո մտել է Էջմիածնի Մայր տաճար։ Տարածքում հավաքված հարյուրավոր մարդիկ վանկարկում էին. «Վեհափառ, վեհափառ», հայտնում է Sputnik Արմենիան։
Մայր Աթոռում «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով» հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսը դեռ այնտեղ չեն։ Բակում կան նրանց աջակիցները։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։