Հայաստանում գործարկված ու տարածաշրջանում ամենահզորը համարվող «Ազնավուր» սուպերհամակարգչային կենտրոնը նվեր է Հայաստանին` Թուլուզի համալսարանի կողմից, և այն կոչել են մեծն շանսիոնեի անունով ընգծելու համար հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը։ Նախագիծը կյանքի է կոչվել ԳԱԱ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության, Համաշխարհային բանկի, ԱԹՈՍ ընկերության համագործակցությամբ և աջակցությամբ։
Այս «Ազնավուր»-ը սուպերհամակարգիչ է 39 տերաբայթ օպերատիվ հիշողությամբ, 1,5 ՊԲ «հում» ունակությամբ տվյալների պահոցով, ինչը թույլ է տալիս պահպանել մեծաքանակ տվյալներ: Ունի 24480 միջուկ-core, համեմատության համար՝ մեր համակարգիչներն ունեն՝ 4-ից 16-ը։ Սա նշանակում է, որ «Ազնավուր» սուպերհամակարգիչը 1 վրկ-ում տեսականորեն իրականացնում է 10-ի 15 աստիճան գործողություն՝ նախատեսված մեծ մշակումներ պահանջող խնդիրների լուծման համար։ Այսինքն քո սովորական նոութբուքին մոտ 28 ժամ է պետք անելու այն, ինչը սուպերհամակարգիչն անում է 1 վայրկյանում։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մենք ունենանք ԱԲ գործարանը՝ այսպիսի հազարավոր գերհամակարգիչներով։
Աշխարհաքաղաքական իրավիճակում հատկապես Ազնավուր սուպերհամակարգչի դերն արժեքավոր է՝ Հայաստանի ու գիտնականների թվային անկախությունը ձեռք բերելու տեսանկյունից։ Այս ենթակառուցվածքը թույլ է տալիս գիտնականներին օգտագործել ժամանակակից լուծումներ՝ բարդ հաշվարկների և տվյալների վելուծությունների համար և ապահովել կարևոր նորարական ու գիտական նախագծերում հետազոտությունների և ուսումնասիրությունների հարթ ընթացքը։
Ինչպե”ս ու ովքե՞ր են օգտվում սուպերհամակարգիչից, դիտեք How2B-ի ռեպորտաժում։