Ի՞նչ է կատարվում Մայր աթոռի տարածքում

https://arm.sputniknews.ru/20251218/inch-e-katarvum-majr-atvori-taratsqum-97021427.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97016834_0:0:1280:960_1920x0_80_0_0_5f4e683b8a754eb62df26fdc5c72883b.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս

Բաժանորդագրվել

Հավաքվածները սպասում են կաթողիկոսի գալուն։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների և հակաեղեկեցական արշավ սկսած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։
Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։

Հավատացյալ ժողովուրդը հավաքվել է Մայր տաճարի մուտքի մոտ և սպասում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նա հոգևորականների ուղեկցությամբ պետք է գա ժամերգության։ Հնչում է հայրապետի պահպանության մաղթերգը։ Հակաեկեղեցական արշավի կողմնակիցները բղավում են` «հեռացիր», բայց նրանց ձայնը խլացնում են հավատացյալների վանկարակումները. «Սրբազան, սրբազան, վեհափառ»։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Leave a Comment