Այս է այսօր դժբախտաբար հայկական իրականությունում. մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել Հայոց Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, սա է իրականությունը, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի բակում հավաքված են մեծ թվով մարդիկ, նրանք վանկարկում են Վեհափառի անունը։
Քիչ անց Գարեգին կաթողիկոսի գլխավորությամբ Մայր աթոռում միասնական աղոթք կանցկացվի։