Մայր Աթոռ․ 2017–ից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով

Մայր Աթոռ․ 2017–ից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով

18 դեկտեմբերի 2025 – 16:38 AMT

PanARMENIAN.NetՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզաբանվել է, թե ինչու 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով (ԵՆԺ) չի կայացել։

Նշվում է, որ 2017-ից հետո ԵՆԺ գումարելու հնարավորություն չի եղել օբյեկտիվ հանգամանքներով։

«2017 թվականից հետո ԵՆԺ հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով։ Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։

Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը»,–ասվում է հայտարարության մեջ։

Մայր Աթոռը նաև ներկայացրել է, թե ինչպես է ձևավորվում ԳՀԽ-ի 21 անդամից բաղկացած կազմը։

«Ընտրությունը կատարվում է ըստ աշխարհամասերի․ 2 աշխարհական Հայաստանից, 2-ը՝ Արևելյան կիսագնդից և 1-ը Արևմտյան կիսագնդից։ 21 անդամներից երկուսը՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի Դիվանապետը, ի պաշտոնե անդամ են։ Մնացյալ 19-ից 12-ն ընտրվում են, իսկ 7-ը նշանակվում Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։

Եկեղեցական ընտրելի անդամների համար սահմանվել է 2 անձ Հայաստանից և 5-ը՝ Սփյուռքից։ Այսպիսով՝ ԳՀԽ անդամներն ընդգրկվում են ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության»,–ասվում է հայտարարության մեջ։

Գարեգին Բ-ն դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը, որոնց թվում կան նաև անձինք Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսի թվից։ Նրանք կրկին հայտարարություն են տարածե; և մեղադրել են Մայր աթոռին «եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրների համար»։ Նշել են նաև, որ 4 տարին մեկ անցկացվող եկեղեցական-ներկայացուցչական ժողովը վերջին անգամ 2017 թվականին է իրականացվել։

Leave a Comment