Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան


Հայաստան


Կարող ենք ասել, որ մենք ստանձնում ենք Ղարաբաղի ժողովրդին վերադարձնելու օրակարգը, բայց ո՞վ կշահի դրանից։ Արդյո՞ք Ղարաբաղի ժողովուրդը կշահի դրանից։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մատնանշել է սխալներից դասեր քաղելու և եզրակացություններ անելու անհրաժեշտությունը։ «Դա նշանակում է նրանց դատապարտել հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ չիմանան՝ որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա, ես ասում եմ՝ կա՛, այդ հասցեն Հայաստանն է՝ իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով», – նշել է նա։

Փաշինյանը հռետորական հարց է հնչեցրել այն մասին, թե գործնականում ինչի՞ է հանգեցրել Միջազգային դատարանի որոշումը (որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ – խմբ.), որի համար ողջ ազգով ուրախանում էինք։ Վարչապետը նաև նշել է, որ նորից դասեր չենք քաղում և որ ունեցել ենք տարբեր համաձայնագրեր, եղել է Սան Ստեֆանոյի կոնֆերանսը, Բեռլինի կոնֆերանսը, Սևրի պայմանագիրը, տարբեր դատարանների որոշումներ և այլն։ Սակայն հրաժարվել ենք այդ ճանապարհից, որովհետև այն Ղարաբաղի ժողովրդին կդատապարտի հավերժական պանդուխտի կարգավիճակի, – հավելել է կառավարության ղեկավարը։



Leave a Comment