«Մենք որոշակի շփումներ ենք նախապատրաստում ամերիկացի գործընկերների հետ». Պեսկով

«Մենք որոշակի շփումներ ենք նախապատրաստում ամերիկացի գործընկերների հետ». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը սկսել է պատրաստվել ամերիկացի գործընկերների հետ շփումներին։ Դա նրա մեկնաբանությունն էր Politico-ի՝ այս շաբաթավերջին Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպման մասին հաղորդագրության վերաբերյալ։

«Մենք իսկապես որոշակի շփումներ ենք նախապատրաստում մեր ամերիկացի գործընկերների հետ՝ նրանց կողմից եվրոպացիների և Ուկրաինայի հետ կատարված աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու համար», – լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Politico-ի աղբյուրները հայտնել են, որ դեկտեմբերի 20-21-ին կայանալիք խորհրդակցություններին կմասնակցեն ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Leave a Comment