Սպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին


Սպորտ


Էկվադորի ազգային հավաքականի պաշտպան Մարիո Պինեյդան 33 տարեկան հասակում դարձել է զինված հարձակման զոհ, հայտնում է extra.ec-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը գնումներ էր կատարում մսագործի խանութում, երբ նրան անակնկալի են բերել զինված անձինք, որոնք առանց նախազգուշացման կրակ են բացել։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև խաղացողի մայրը, իսկ նրա ընկերուհին ևս սպանվել է։


Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը կարող է լինել նպատակային սպանություն։


Մահվան պահին Մարիո Պինեյդան «Բարսելոնա Գուայակիլի» ֆուտբոլիստ էր, որտեղ անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը։ Նա հանդես է եկել նաև տեղական «Ինդեպենդիենտե», «Էլ Նասիոնալ» և բրազիլական «Ֆլումինենսե» ակումբներում։

Պինեյդան Էկվադորի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում և մասնակցել է 2015 թվականի Ամերիկայի գավաթին։ 2011 թվականին նա դարձել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության հաղթող։



Leave a Comment