Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըկառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Փաշինյանն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ նշանակել:

«Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի: Ես էլի եմ ասում, նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում, ուղղակի սխալ են հասկանում իրավիճակը, իմ օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային: Այն անձերի հետ առնչվում է այնքանով, որքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ»,- նշել է վարչապետն ու հավելել, որ այդ օրակարգում չի հետապնդում ինտրիգներ, եթե հետապնդելու լիներ՝ ավելի վաղ և այլ տարբերակներով կաներ դա: 

«Ո՛չ, հերքում եմ, ես հերքում եմ, որ ունեմ, մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին։ Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ։ Տեղապահի մասին եթե կարծիք հարցնեն, չեմ փախնի, կասեմ, չեն հարցնի՝ չեմ էլ ասի»,-նշել է Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

317 դիտում

Leave a Comment