Լեհաստանի իշխանությունները Patriot հրթիռային համակարգերը բերել են մարտական պատրաստության վիճակի։ Այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, գրում է RMF24 ռադիոկայանը։
«Սա Վիսլա ծրագրի իրականացման կարևոր փուլ է, որը Լեհաստանի համար ստեղծում է ինտեգրված, բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգ», – ասել է նա՝ ելույթ ունենալով Լեհաստանի բանակի 3-րդ հակահրթիռային պաշտպանության բրիգադում։
Նախարարի խոսքով՝ 2027-2029 թվականներին հանրապետությունում կտեղակայվեն ևս 48 Patriot արձակման համակարգեր, որոնք կինտեգրվեն ամերիկյան F-35 կործանիչների հետ՝ հակաօդային պաշտպանության համար։