Այդ 10 եպիսկոպոսները ճնշման տակ են, այլապես մի օրվա մեջ չէին փոխի իրենց խոսքը. Հովնան Սրբազան

Այդ 10 եպիսկոպոսները ճնշման տակ են, այլապես մի օրվա մեջ չէին փոխի իրենց խոսքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Հարցին հնարավո՞ր է արդյոք կարգալույծ անել այդ 10 հոգևորականներին, Սրբազանը պատասխանեց․ «ԳՀԽ-ն խորհրդատվական մարմին է, ոչ թե գործադիր։ Եկեղեցին երբեք արագ կարգալույծ չի անում, բոլոր գործիքակազմերը սպառում է, տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քայլին է դիմում»։

Սրբազանը նշեց, որ այդ 10 հոգևորականները 10 մարդ չեն կարող հավաքել, իսկ Վեհափառն անսասան է՝ ինչպես անսասան է Արարատ լեռը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին միացած և Վեհափառի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսները պատրաստվում են այսօր՝ ժամը 17:00-ին գնալ Մայր Աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր Աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն Կաթողիկոսի և եկեղեցու։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a Comment