Իշխանությունները հսկայական ոստիկանական ուժեր են կուտակել անգամ Մայր Աթոռից բավականին հեռավորության վրա, ավելի կոնկրետ Էջմիածնից դեպի Աշտարակ տանող ճանապարհին մոտ գտնվող «Նոր Դվին» ռեստորանի տարածքում:
Սակայն ոստիկանները եկել են ոչ թե ոստիկանական, այլ սեփական մեքենաներով, որոնք գրեթե ամբողջությամբ գրավել են այդ ռեստորանի ավտոկայանատեղին:

