https://arm.sputniknews.ru/20251218/eazbi-verlutsabany-nshel-e-2026-tvakanin-hajastani-tntesutjan-himnakan-riskery-97011759.html
ԵԱԶԲ–ի վերլուծաբանը նշել է 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը
ԵԱԶԲ–ի վերլուծաբանը նշել է 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը
Sputnik Արմենիա
Այս պահին բանկը Հայաստանի պետական պարտքի աճը բացարձակ արտահայտությամբ վտանգավոր չի համարում, քանի որ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը նվազել է: 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T15:18+0400
2025-12-18T15:18+0400
2025-12-18T15:19+0400
հայաստան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
պետական պարտք
հնա (համախառը ներքին արդյունք)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97005684_0:0:1600:901_1920x0_80_0_0_88b89528b08ac5abe95e841b82e9faf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը կարող է անորոշության հիմնական գործոն դառնալ։ Այսօր Ալմաթիում այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վերլուծական աշխատանքի գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը` նշելով 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը։Միևնույն ժամանակ նա նշեց, որ կանխատեսման հիմնական սցենարը ենթադրում է չափավոր համաշխարհային տնտեսական աճի պահպանում, ինչը բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար։ Ինչ վերաբերում է պետական պարտքին, բանկը դրա դինամիկայի հետ կապված էական ռիսկեր չի տեսնում։«2020 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 67%-ը։ Այժմ այս ցուցանիշը նվազել է գրեթե 50%–ով։ Սա դրական միտում է` հատկապես հաշվի առնելով 2025 թվականի փոխառությունները», – ընդգծեց Կուզնեցովը։ԵԱԶԲ-ի գնահատականներով՝ մինչև 2025 թվականի ավարտը պետական պարտքի մակարդակը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի 51-51.5%, ինչը անվտանգ ցուցանիշ է։ Հետագայում նախատեսվում է կայունացնել պարտքը ՀՆԱ-ի 50-55%-ի սահմաններում։Կուզնեցովը նաև նշեց, որ զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում պետական պարտքի միջին մակարդակը կազմում է ՀՆԱ-ի մոտ 95%-ը, ինչը թույլ է տալիս խոսել Հայաստանի տնտեսության համար ընթացիկ ռիսկերի բացակայության մասին։ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ից բարձր աճը կայուն հիմք է ձևավորում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կայուն մակարդակում պահպանելու համար։ Նրա խոսքով` դրամի համեմատաբար կայուն փոխարժեքի և արտարժույթով փոխառությունների դեպքում էական ռիսկեր չեն առաջանում։ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին 5.3% կկազմի։ԵԱԶԲ–ն Ամուլսարի շահագործման նախագծին մասնակցելու մտադրություն չունի
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97005684_0:0:1600:1201_1920x0_80_0_0_2fabff003b1f7d9b6e6ba4d428b0c169.jpg
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), պետական պարտք, հնա (համախառը ներքին արդյունք)
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), պետական պարտք, հնա (համախառը ներքին արդյունք)
Այս պահին բանկը Հայաստանի պետական պարտքի աճը բացարձակ արտահայտությամբ վտանգավոր չի համարում, քանի որ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը նվազել է:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը կարող է անորոշության հիմնական գործոն դառնալ։ Այսօր Ալմաթիում այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վերլուծական աշխատանքի գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը` նշելով 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը։
«Դա կարող է ազդել հայկական արտահանման ծավալների և երկիր դրամական փոխանցումների ներհոսքի վրա։ Մենք այս գործոնը դիտարկում ենք որպես մեր մակրոտնտեսական կանխատեսման հիմնական ռիսկերից մեկը», – հայտարարեց Կուզնեցովը` ներկայացնելով ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական կանխատեսումը` 2026–2028 թվականների համար։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կանխատեսման հիմնական սցենարը ենթադրում է չափավոր համաշխարհային տնտեսական աճի պահպանում, ինչը բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար։ Ինչ վերաբերում է պետական պարտքին, բանկը դրա դինամիկայի հետ կապված էական ռիսկեր չի տեսնում։
«2020 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 67%-ը։ Այժմ այս ցուցանիշը նվազել է գրեթե 50%–ով։ Սա դրական միտում է` հատկապես հաշվի առնելով 2025 թվականի փոխառությունները», – ընդգծեց Կուզնեցովը։
ԵԱԶԲ-ի գնահատականներով՝ մինչև 2025 թվականի ավարտը պետական պարտքի մակարդակը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի 51-51.5%, ինչը անվտանգ ցուցանիշ է։ Հետագայում նախատեսվում է կայունացնել պարտքը ՀՆԱ-ի 50-55%-ի սահմաններում։
Կուզնեցովը նաև նշեց, որ զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում պետական պարտքի միջին մակարդակը կազմում է ՀՆԱ-ի մոտ 95%-ը, ինչը թույլ է տալիս խոսել Հայաստանի տնտեսության համար ընթացիկ ռիսկերի բացակայության մասին։
ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ից բարձր աճը կայուն հիմք է ձևավորում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կայուն մակարդակում պահպանելու համար։ Նրա խոսքով` դրամի համեմատաբար կայուն փոխարժեքի և արտարժույթով փոխառությունների դեպքում էական ռիսկեր չեն առաջանում։