ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Տիրադավ անվանումը ստացած, Վեհափառ Հայրապետին հանգստի կոչ անող Առաքել Քարամյանը, ով Կոտայքի թեմի առաջնորդն է, մեկն է այն եկեղեցականներից, ովքեր այսօր մարդկանց հրավիրել են Մայր Աթոռ՝ միանալու Գարեգին Բ-ի դեմ արշավի։
24News-ը փորձեց մի քանի հարց ուղղել Առաքել Քարամյանին, սակայն, վերջինս, լսելով լրատվականի անունը, կարճ պատասխան տվեց և անմիջապես անջատեց:
«Աստված օրհնի ձեզ, աղոթքի մեջ եմ, միայն կարող եմ ձեզ համար աղոթել, Տիրոջ օրհնությունը, Սուրբ խաչի զորությունը և Աջը ձեզ պահապան»:
Նշենք նաև երեկ հայտարարություն տարածած եպիսկոպոսներն այսօր էլ պահանջում են Գերագույն հոգևոր խորհրդի նիստ հրավիրել, այն խորհրդի, որից նրանց մի մասը դուրս է մնացել, քանի որ համաձայն Մայր Աթոռի հայտարարության՝ առկա են «որոշ անդամների հաճախակի բացակայություններ, առողջական խնդիրներ ունեցողներ» և առաջնորդական հանգամանքներ»։
—00—ՄԱ