Ես թույլ չեմ տա՝ իմ սուրբ կաթողիկոսի վրա հարձակվեն. քաղաքացի – 5tv

Ես թույլ չեմ տա՝ իմ սուրբ կաթողիկոսի վրա հարձակվեն. քաղաքացի

Սեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված համատեղ պատարագը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ձերբակալված հոգևորականների աջակցության համատեղ պատարագը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment