18 դեկտեմբերի 2025 – 15:03 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2030 թվականի նոյեմբերի 17-ը Չինաստանից Հայաստան ներկրվող որոշ տեսակի ապրանքների նկատմամբ սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ։ Կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։
ԵԱՏՄ կանոնակարգերով Հայաստանի համար սահմանվել է տարեկան 250 տոննա ծավալով հակագնագցման տուրքի (դեմպինգ) վճարումից ազատում ՀՀ տարածք ներմուծվող Չինաստանի ծագում ունեցող չոր նյութի վերահաշվարկով 80 % կամ ավելի զանգված ունեցող տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների համար։
Այս որոշմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման կատարումը։