ՊՍԺ-ի ու ռուս դարպասապահի տպավորիչ ռեկորդները

Ֆրանսիական ՊՍԺ-ն տպավորիչ ռեկորդ է կրկնել Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ։

Դա փարիզյան ակումբի 6-րդ տիտղոսն էր 2025 թվականին։ ՊՍԺ-ն կրկնել է կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» ռեկորդը մեկ օրացուցային տարում նվաճած տիտղոսների քանակով, հաղորդում է Squawka-ն։

«Բարսելոնան» նման հաջողություն գրանցել էր 2009-ին, իսկ «Բավարիան»՝ 2020-ին։

Այս տարի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը դարձել էր նաև Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում փարիզյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր Լիբերտադորեսի գավաթի հաղթող բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ։

ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հետ էր մղել 4 հարված ու սահմանել ռեկորդ։ Նա ֆուտբոլի պատմության մեջ առաջին դարպասապահն է, որը ՖԻՖԱ-ի հովանու ներք անցկացվող մրցաշարի մեկ խաղում 4 անգամ հետ է մղել 11-մետրանոց հարված։ Սաֆոնովը նաև ճանաչվել է եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ։

Leave a Comment