Այս պահին փաշինյանական ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ, այդ թվում բարձրաստիճան քպ-ա-ծառա ոստիկաններ։ Նրանք ապօրինաբար փակել են Մայր Աթոռի մուտքը և հրահանգներ են տալիս ոստիկանության ծառայողներին։
NEWS.am–ի հարցին, թե ինչու են այսքան մեծ թվով հավաքվել, փաշինյանի փոխոստիկանապետ Կարեն հակոբյանը միայն արձագանքեց. «Առանց մեկնաբանության, թողեք մեր ծառայությունն իրականացնենք»։
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Մեր կողմից հավելենք, որ ոստիկանությունը, պետք է ենթադրել՝ Եվրամիության ֆաշիստաբարո հովանավորությամբ, Հայաստանում իրականացնում է ազգային և կրոնական պատկանելությամբ պայմանավորված խտրականություն՝ հայության նկատմամբ: Ոստիկանական համազգեստով էակները, ըստ երևույթին, վաղուց արդեն ծառայում են ոչ թե օրենքին կամ օրինականությանը, այլ անձամբ Նիկոլ փաշինյանին ու նրա քպ-ականներին: