«Ստեփան Ասատրյանը շարունակում է մեզ համար մնալ «Տեր Արամ». Փաշինյան


Հասարակություն


Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բախումներ կլինեն։

«ՀՀ իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է պաշտպանել Ամենայն հայոց կաթողիկոսից ու «Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»։

Նա ասաց, թե Վեհափառ Հայրապետն ու մյուս հոգևորականներն աղանդավորներ են ու եղծում են եկեղեցու դավանանքը։

Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ արշավում իրեն միացած ու «տիրադավ» անունը ստացած եպիսկոպոսներին՝  նա հավատացրեց, թե, իբր, ինքը չի ուղղորդում նրանց, բայց ընդգծեց՝ ողջունում է նրանց քայլերն ու աջակցում է։

Փաշինյանը նշեց, թե իրեն ու «տիրադավ» եպիսկոպոսներին միավորում է միայն եկեղեցու նորոգման օրակարգը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե Ամենայն հայոց կաթողիկոսի որևէ որոշում իրենք չեն ընդունելու։

«Ստեփան Ասատրյանը շարունակում է մեզ համար մնալ «Տեր Արամ», Արամայիս Թախմազյանը՝ «Տեր Թադե», Վարդան Հունանյանը՝ «Տեր Տարոն»»,-ասաց նա։


Leave a Comment