Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում. դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում

Բաժանորդագրվել

Բաքվում հայերի դեմ ընթացող շինծու «դատավարությունը» շարունակվում է արդեն 11 ամիս։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում ընթացող «դատավարությունը» հասել է վերջնագծին. ռազմական դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել Ռուբեն Վարդանյանի համար։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «աշխարհի և մարդկության դեմ հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», «ահաբեկչության» և «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեջ։

Ի՞նչ է ասելու Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ ելույթում․ նա կապ է հաստատել ընտանիքի հետ
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Leave a Comment