Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստին ու կնոջը սպանել են

Էկվադորական «Բարսելոնայի» (Գուայակիլ) պաշտպան Մարիո Պինեյդան զոհվել է զինված հարձակման հետևանքով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Գուայակիլ քաղաքում։ Անհայտ անձինք մոտոցիկլով մոտեցել են 33-ամյա ֆուտբոլիստին ու կրակ բացել։ Պինեյդան եղել է կնոջ ու մոր հետ։ Նրա կինը նույնպես մահացել է, իսկ մայրը ստացել է ծանր վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, գրում է Radio Sucre-ը։

Մարիո Պինեյդան խաղացել է նաև էկվադորական «Ինդեպենդիենտե դել Վալյե» և բրազիլական «Ֆլումինենսե» ակումբներում։ «Բարսելոնայի» կազմում դարձել է երկրի կրկնակի չեմպիոն ու գավաթակիր։

Էկվադորի ազգային հավաքականում Պինեյդան 2014-2021թթ․ անցկացրել է 9 հանդիպում։

Leave a Comment