Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկի անտուն շների կացարանի շինարարությունը, հայտարարել է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության՝ կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ:
«Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ: Կացարանի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձի ուոսումնասիրման արդյունքները»,- նշել է գերատեսչությունը:
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ նախկինում հայտարարել էր, որ առանձին մարզերում կհայտարարվի թափառող շների որսման և ստերիլիզացման մրցույթ: Ոստիկանությունը նշել էր, որ խնդիրը շարունակում է մնալ սուր. 2023 թվականին գրանցվել էր մարդկանց վրա թափառող շների հարձակման 134 դեպք, որոնց մեծ մասը տեղի էր ունեցել Երևանում: Գրանցվել էր նաև թափառող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի աճ. 2022 թվականին գրանցվել էր նման 19 դեպք՝ 2023 թվականի 45-ի համեմատ:
