Ալեն Սիմոնյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

«Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա բազմաոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին»,-ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment