Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ․ Փաշինյանն՝ այսօր Էջմիածնում նախատեսված իրադարձությունների մասին (ՎԻԴԵՈ)

«Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և և եղծում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը», – ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ

Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ․ Փաշինյանն՝ այսօր Էջմիածնում նախատեսված իրադարձությունների մասին (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու՝ օրենքով սահմանված կարգով։ 


Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր Էջմիաշնում կայանալիք հավաքին։ 


«Ես արդեն իմ դիրքորոշումն ասել եմ․ Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և և եղծում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը», – ասաց Փաշինյանը։ 


Նրա խոսքով՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել «Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»։ 


Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հավատավորներին կոչ է արվում մասնակցել աղոթքին՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված զավակների և Հայ Եկեղեցու անսասանության համար։


Օրերս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած տասը եպիսկոպոսներ իրենց հայտարարությամբ կոչ են արել հավատավորներին և հոգևորականներին՝ միավորվել Էջմիածնում և Կաթողիկոսին հանգստի կոչ անել։ Ոստիկանությունն իր հերթին հորդորել է զերծ մնալ հակաիրավական գործողություններից։


Դաշնակցության, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության և «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ մեկնելու են Էջմիածին՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի։


Leave a Comment